Դեղագործական շուկան Հայաստանում
ՀՀ ԱՆ. Էլեկտրոնային դեղատոմս. հաճախ հնչող հարցեր (Մաս 3)
1. Արդյո՞ք անձնական տվյալների գաղտնիությունը չի խախտվում:
2. Ալերգիայի դեպքում, երբ անձի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է, ի՞նչ անի, եթե իր դեղն էլեկտրոնային դեղատոմսով է ստանում:
3. Եթե պացիենտն ունի հորմոնակախյալ հիվանդություն և մշտապես ընդունում է, օրինակ, վահանաձև գեղձի հորմոն, դեղն ինչու՞ է դարձել էլեկտրոնային դեղատոմսով:
4. Էլեկտրոնային դեղատոմս լրացնելը չի՞ բարդացնում բժշկի աշխատանքը և ծանրաբեռնվածությունը:
5. Շտապօգնության բժիշկը կարո՞ղ է դուրս գրել էլեկտրոնային դեղատոմս:
1. Էլեկտրոնային դեղատոմսի ներդրման գործընթացում պացիենտների տվյալները խստագույնս պաշտպանված են: Ոչ մի բժշկական գաղտնիք հասանելի չէ դեղատան աշխատակցին: Դեղագետը տեսնում է միայն դեղի անվանումն ու չափաքանակը, գնորդի նույնականացման տվյալները. ցանկացած այլ բժշկական տեղեկատվություն, այդ թվում՝ ախտորոշումը, դեղատան աշխատակցի համար տեսանելի չէ, քանի որ դեղատոմսում այդպիսի բաժին չկա:
2. Ալերգիայի սրացման դեպքում, երբ անձի ինքազգացողությունը կտրուկ վատանում է, ցանկացած դեպքում անհրաժեշտ է զանգահարել շտապօգնություն, քանի որ դեղը պետք է ներարկվի բացառապես բժշկի կողմից, նրա հսկողությամբ: Ինչ վերաբերում է հակաալերգիկ` հակահիստամինային դեղերին, ապա դրանցից ոչ մեկը դեղատոմսով չէ:
3. Ցանկացած դեղ, անգամ եթե երկարաժամկետ ընդունման է, պահանջում է ժամանակ առ ժամանակ, բժշկի խորհրդատվություն և հետազոտություններ, քանի որ երկարատև դեղ ընդունելու դեպքում կարող է առաջանալ թե՛ դեղը փոխելու, թե՛ դեղաչափի ճշգրտման անհրաժեշտություն:
Չկա մի դեղ, որը նշանակվում է միևնույն դեղաչափով և առանց փոփոխության` ամբողջ կյանքի ընթացքում: Ավելին` պացիենտը կարող է կյանքի ընթացքում ունենալ այլ հիվանդություններ, որոնց դեպքում կարող է վերանայվել նշանակված դեղը և դեղաչափը: Կա երկարաժամկետ դեղատոմսի հնարավորություն, որը թույլ է տալիս դուրս գրել դեղ` 180 օրվա համար, ինչի դեպքում ցանկալի է տարին առնվազն 2 անգամ բժշկի խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` նաև հետազոտություն:
4. Էլեկտրոնային եղանակով դեղի դուրսգրումը տևում է 2-3 րոպե: Թղթային դեղատոմսը դուրս գրելը ոչ պակաս ժամանակատար է, ենթադրում է նաև մատյանների լրացում: Համակարգը նաև հնարավորութուն է տալիս բժշկին նույն պացիենտի համար հաջորդ այցի ժամանակ ավելի արագ և մի քանի հպումով դուրս գրել դեղատոմսը: Բացի այդ, թղթերի, մատյանների, ստորագրությունների, կնիքների անհրաժեշտություն չի առաջանում, և պացիենտը բժշկի սենյակից ուղիղ դիմում է դեղատուն:
5. Շտապօգնության բժիշկը որևէ դեղ դուրս չի գրում, քանի որ տվյալ պահին ախտրոոշում իրականացնելը և երկարաժամկետ նշանակում անելը չի մտնում շտապօգնության բժշկի պարտականության մեջ: Նա տեղում գնահատում է պացիենտի վիճակը, եթե վերահսկելի է, ցուցաբերում է անհրաժեշտ բուժօգնությունը կամ կազմակերպում է հոսպիտալացումը համապատասխան բուժհաստատություն:
11.04.2024 Կարդացեք նաև
19.12.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
